.jpg)
Այսօր Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է (Տեսանյութ)
ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը ծնվել է 1942 թ. հունվարի 12-ին: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան, 1986-ից դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, 1990-ից՝ Երևանի կոնսերվատորիայում:
Նրա լավագույն կատարումներից են «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Ա. Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ա. Հեքիմյանի «Բարի արագիլ» երգերը և այլն:
1999 թվականից Ռուբեն Մաթևոսյանը հայ երգարվեստի միության նախագահ է: