.jpg)
Թուրքիան մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա
Թուրքիայի Կարմիր մահիկի կազմակերպությունը սննդամթերք է ուղարկել սիրիական Հալեպ, Իդլիբ, Համա, Հոմս և Լազկիյե քաղաքների բնակիչներին:
Regnum գործակալության փոխանցմամբ, 125 տոննա ալյուր տեղափոխող 6 բեռնատարներ Սիրիայի տարածք են մտել Խաթայ նահանգի տարածքից:
Նույն կազմակերպությունը մարդասիրական օգնություն է տրամադրել Ատմե քաղաքի մերձակայքում ճամբարային ավանում բնակվող սիրիացի փախստականներին:
Թուրքիայի տրամադրած օգնությունը նախատեսված է 15.000 մարդու համար: