Չախալյանի անունը չկա ազատ արձակվող քաղբանտարկյալների ցուցակում
12/01/2013 15:20

Չախալյանի անունը չկա ազատ արձակվող քաղբանտարկյալների ցուցակում

Վահագն Չախալյանը ազատ է արձակվելու: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Վ.Չախալյանի եղբայրը` Արմեն Չախալյանը:

«Առաջինը քաղբանտարկյալներին պետք է ազատ արձակեն, հետո համաներման ցուցակում եղած կալանավորներին: Վահագնի անունը չկա քաղբանտարկյալների ցուցակում, բայց կա համաներման ցանկում»,- ասաց Ա. Չախալյանը, հավելելով, որ հստակ օր չգիտի, թե երբ Վահագնին ազատ կարձակեն:

Հիշեցնենք, որ ջավախքահայ քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը 2009թ. ապրիլի 7-ին վրացական դատարանի կողմից 10 տարվա ազատազրկման դատապարտվեց՝ ջավախքահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար:

Նախորդող հրապարակում` Չախալյանը Ամանորին հավանաբար տանը կլինի

«Վահագնի անունը կա համաներման ցուցակում, այդ պատճառով էլ այն չեն ստորագրել»

Չախալյանի անունը չկա ազատ արձակվող քաղբանտարկյալների ցուցակում