.jpg)
2012 թ.-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել 214 փախստական
1988-92թթ.. Ադրբեջանից բռնագաղթած 1172 փախստական ընտանիք, որից 857-ը` Երևան քաղաքում և 315-ը` Հայաստանի տարբեր մարզերում, դեռևս համարվում են բնակապահովության առաջնահերթ ծրագրի շահառուներ: Այս մասին նշվել է այսօր Տարածքային կառավարման նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարում էր նախարար Արմեն Գևորգյանը:
2012 թ. հոկտեմբերին ընդունվել է «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որի արդյունքում շուրջ 214 ընտանիք հնարավորություն կունենա սեփականաշնորհելու զբաղեցրած բնակարանը:
Տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 214 փախստական: Այսպիսով, 1996թ. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 86 հազ 200: