Խմբագրականի փոխարեն. Բարի լույս
14/01/2013 09:00

Խմբագրականի փոխարեն. Բարի լույս

Բարի լույս: Ինչպես և խոստացել էինք` նոր տարին սկսում ենք նոր տեսքով, նոր գաղափարներով ու նոր մոտեցումներով: Հույս ունենք, որ Aysor.am-ի նոր տեսքը դուր կգա Ձեզ:

Այսօրվանից մեր կայքում կարող եք հետևել նաև քաղաքացիական լրագրողների գրառումներին. Եթե ունեք ասելիք, Aysor.am-ի «Ազատ տարածքը» հենց Ձեզ համար է: Այսուհետ կայքը բաց կլինի նաև մեկնաբանությունների համար. Ձեր կարծիքը մեզ համար չափազանց կարևոր է:

Եթե ունեք հետաքրքիր պատմություններ, գաղափարներ, անգամ խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել, դիմեք մեզ:
Մենք պատրաստ ենք լսել և ընդունել առողջ քննադատություն, առաջարկներ և խորհուրդներ:

Այս տարի ևս խոստանում ենք լինել բարեխիղճ, հետևողական և օպերատիվ:

Ձեր` Aysor.am:
 

Խմբագրականի փոխարեն. Բարի լույս