.jpg)
«Ադրբեջանական բանակում մահվան դեպքերը ավանդական բնույթ են կրում»
Ադրբեջանական բանակում զինծառայողների մահվան դեպքերը ավանդական բնույթ են կրում: Այս մասին, «ՍալամՆյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է գիտնական, աստվածաբան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Էլշան Մուսթաֆաօղլուն:
Նրա խոսքով` միայն 2012 թվականին, անհայտ հանգամանքներում 100 ադրբեջանցի զինծառայող է մահացել:
«Ծնողները դժվարությամբ երեխաներ են մեծացնում, ուղարկում զինվորական ծառայության, իսկ երեխաները իշխանությունների զոհն են դառնում: Պաշտպանության նախարարությունը պետք է պաշտպանի մեր երկիրը, ազգին, սակայն ստացվում է, որ ազգը պետք է իշխանություններից պաշտպանի երեխաներին»,- ասել է նա:
«Ժողովրդի աչքի առաջ զինվորին վարկաբեկում են, նրանք հիվանդանում են, նրանց բռնության են ենթարկում անգամ մահվան հասցնում»,- ավելացրել է գիտնականը:
Մուսթաֆաօղլուն նշել է, որ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը պետք է հրաժարական տա, քանի որ ներքաշված է մեծ թվով մեքենայությունների մեջ: