Ադրբեջան. Զորամասի հրամանատարին բռնաբարության մեջ են մեղադրում
14/01/2013 19:34

Ադրբեջան. Զորամասի հրամանատարին բռնաբարության մեջ են մեղադրում

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ Թարթառի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զորամասի հրամանատարը  բռնաբարել է զինծառայող Մամեդ Ահմեդովին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը «ԱՊԱ» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է, որ տեղեկատվությությունը չի համապատասխանում իրականության, սակայն զերծ է մնացել թեմայի առնչությամբ մանրամասներ հայտնելուց:

Նկատենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները նույնիսկ զինծառայողի անուն ազգագուն են ներկայացրել: 

Ադրբեջան. Զորամասի հրամանատարին բռնաբարության մեջ են մեղադրում