.jpg)
Իսրայելը շարունակում է զինել Ադրբեջանին
Նախորդ տարում Ադրբեջանն Իսրայելից գնել է մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա: Ադրբեջանը, մասնավորապես, ձեռք է բերել գնդացիրներ, ինքնաձիգներ, ատրճանակներ, կապի միջոցներ, հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է «APA» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 2012 թ. Իսրայելից Ադրբեջանը գնել է «Ուզի» գնդացիր-ատրճանակներ, հարձակողական TAR-21 «Tavor» զենքի տարբեր մոդիֆիկացիաներ, «Negev» տեսակի ձեռքի գնդացիրներ, դիպուկահար զենքեր, տարբեր տրամաչափի հրետանային համակարգեր և այլն:
2012 թ. Ադրբեջանում «Aerunautics» իսրայելական ընկերության հետ համատեղ «Orbiter 2M» և «Aerostar» անօդաչու թռչող սարքերի արտադրությանը զուգահեռ սկսվել է «Heron» և «Hermes-900» անօդաչու սարքերի արտադրությունը: Իսրայելական ընկերության հետ համագործակցության նախագծով ադրբեջանական պատվերների իրականացումը կշարունակվի 2013թ.-ին:
Հիշեցնենք է, որ 2011 թ. Իսրայելի և Ադրբեջանի միջև կնքվել էր 1.6 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ զենք և ռազմական տեխնիկա գնել-վաճառելու մասին համաձայնագիր: