.jpg)
Ադրբեջան. Ընդդիմադիրների դեմ հարձակումը իշխանության կողմից է կազմակերպված
Ադրբեջանի «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատել է հունվարի 13-ին «Մուսաֆաթ» կուսակցության նախագահ Իսա Համբարի, ինչպես նաև՝ կուսակցության այլ ղեկավարների վրա իրականացված հարձակումները: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իսա Համբարի՝ Լենքորան քաղաք ուղևորվող մեքենան հարձակման է ենթարկվել, վերջինիս ուղղությամբ ձվեր և այլ առարկաներ են նետվել:
«Իշխանության կամակատարները վնասել էն Ղամբարի մեքենան, ինչպես նաև՝ ուժ են կիրառել նրա ուղեկցողների և լրագրողների նկատմամբ: Ոստիկանության անգործությունը հաստատում է այն փաստը, որ սա կանխամտածված ակցիա էր:
««Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցությունն այս քայլը որակում է ոչ թե անհատի, այլ իշխանության կողմից կազմակերպված գործողություն»,- նշված է հայտարարության մեջ: