65 տարի անց քույր ու եղբայրը գտել են իրար 7-ամյա տղայի շնորհիվ
14/01/2013 09:12

65 տարի անց քույր ու եղբայրը գտել են իրար 7-ամյա տղայի շնորհիվ

65 տարի առաջ քույր ու եղբայր Բեթի Բիլադոն և Կլիֆորդ Բոյսոնը՝  համապատասխանաբար 5 և 3 տարեկանում, կորցրել էին իրար հետ կապը, երբ նրանց ուղարկել էին տարբեր խնամակալ ընտանիքներում ապրելու: Այս մասին հայտնում է abcNews-ը:

Տարիներ շարունակ նրանք փորձել են գտնել իրար, սակայն ապարդյուն: Դա կարողացել է անել Բոյսոնի հարևանի 7-ամյա որդին` Էդին:

Նա, լսելով Բոյսոնի պատմությունը, որոշել է Facebook սոցիալական ցանցում գտնել Բիլադոնին: Բիլադոն անունով տասնյակ անձնական էջերից իր հարևանին նմանեցնելու շնորհիվ նա գտել է իր հարևանի եղբորը:

65 տարի անց քույր ու եղբայրը գտել են իրար 7-ամյա տղայի շնորհիվ