«Մանչեսթեր Սիթին» բողոքարկել է մրցավարի որոշումը
14/01/2013 19:55

«Մանչեսթեր Սիթին» բողոքարկել է մրցավարի որոշումը

Ինչպես տեղեկացնում են անգլիական ԶԼՄ-ները, «Մանչեսթեր Սիթին» բողոքարկել է մրցավար Մայք Դինի կայացրած որոշումը: Հիշեցնենք, որ վերջինս «Արսենալի» հետ Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի հանդիպման 75-րդ րոպեին կարմիր քարտի է արժանացրել Վենսան Կոմպանիին: Բելգիացին հեռացվել է մրցակցին ոտքով հարվածելու համար, ինչը, սակայն, չխանգարեց մանչեսթերյան ակումբին` հաղթելու 2:0 հաշվով:

Եթե բողոքարկումը մերժվի, ապա Դինը ստիպված կլինի բաց թողնել 3 խաղ:

«Մանչեսթեր Սիթին» բողոքարկել է մրցավարի որոշումը