.jpg)
Ավազակային հարձակում՝ Slaq.am-ի խմբագրությունում. Հափշտակվել է 3 տեսախցիկ
Ավազակային հարձակում է տեղի ունեցել Slaq.am և De Facto ամսագրի խմբագրությունների վրա: Անհայտ անձը ներխուժել է Երևան քաղաքի Ամիրյան 3 հասցեում գտնվող խմբագրությունների շենք և հափշտակել անվտանգության երեք տեսախցիկ:
Տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ անվտանգության տեսախցիկները ֆիքսել են հարձակման պահը և հանցագործին: Տեղեկությունները փոխանցվել են ՀՀ ոստիկանությանը: