Մոնտոլիվո. «Միլանի» գլխավոր նպատակը 3-րդ տեղն է»
14/01/2013 19:38

Մոնտոլիվո. «Միլանի» գլխավոր նպատակը 3-րդ տեղն է»

Իտալիայի առաջնության հերթական տուրում «Միլանը» գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեց հանդիպումը «Սամպդորիայի» հետ: 20-րդ տուրից հետո միլանյան ակումբը 3-րդ հորիզոնականում ընթացող «Նապոլիին» զիջում է 9 միավորով: «Միլանի» կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն կարծում է, որ ամեն ինչ դեռ առջևում է, և իր թիմը կարող է տեղ զբաղեցնել մրցանակային եռյակում:

«Այո, ընթացիկ մրցաշրջանում մենք զիջում ենք առաջին եռյակում ընթացող թիմերին, սակայն իրավիճակը շտկելու համար դեռ ժամանակ կա: Մեր գլխավոր նպատակը 3-րդ տեղը գրավելն է: Ամեն ինչ կանենք դրան հասնելու համար»,- նշում է Մոնտոլիվոն:

Մոնտոլիվո. «Միլանի» գլխավոր նպատակը 3-րդ տեղն է»