ԱԳ նախարարն ընդունել է Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանին
14/01/2013 17:40

ԱԳ նախարարն ընդունել է Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանին

Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Նինիեկ Կուն Նարյաթիին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում նորանշանակ դեսպանը Նալբանդյանին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը: Ողջունելով հյուրին և շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ` նախարարը նշել է, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարվա օգոստոսին այցելությունը Ջակարտա, Ինդոնեզիայի ԱԳ նախարար Մարտի Նատալեգավայաի հետ հանդիպումը և ձեռք բերված պայմանավորվածություններն՝ ուղղված երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելուն, քաղաքական երկխոսությունը ակտիվացնելուն, միջազգային կազմակերպություններում համագործակցությունը սերտացնելուն, իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը, միջխորհրդարանական, առևտրատնտեսական, և մշակութային կապերը զարգացմանը:

Նալբանդյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա այդ պայմանավորվածությունների իրականացման գործում:  

ԱԳ նախարարն ընդունել է Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանին