.jpg)
Պեդրո. «Գավաթային խաղում բոլորովին այլ կլինի»
«Բարսելոնի» հարձակվող Պեդրոն կարծում է, որ առաջնության շրջանակներում «Մալագայի» նկատմամբ տոնած հաղթանակն ամենևին չի նշանակում, որ գավաթային խաղը հեշտ է լինելու:
«Գավաթային խաղում «Մալագան» այլ կերպ հանդես կգա, քանի որ այն բոլորովին այլ մրցաշար է: Այնտեղ եթե սայթաքում ես, ուրեմն հրաժեշտ ես տալիս մրցաշարին: Համոզված եմ, որ ամեն ինչ կանենք՝ հաջորդ փուլ դուրս գալու համար: Հուսով եմ՝ կշարունակենք այսպես հանդես գալ ու հաջողությունների հասնել»,- նշել է Պեդրոն: