Սերժ Սարգսյանը շնորհավորել է քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանին
14/01/2013 11:09

Սերժ Սարգսյանը շնորհավորել է քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Նախագահի մամլո գրասենյակից:

«Հարգելի պարոն Իսկանդարյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք Հայաստանի ակնառու քանդակագործներից եք, ում քանդակները զարդարում են մեր մայրաքաղաքն ու Գյումրին: Տպավորիչ է Ձեր անցած տևական և բեղմնավոր ստեղծագործական ուղին: Դուք արժանիորեն եք կրում մեր մշակույթն իր ստեղծագործություններով հարստացնող՝ Հայաստանի ժողովրդական նկարչի կոչումը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական հեռագրում: 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանին