.jpg)
Եվրոպական երկրները ՄԱԿ ԱԽ-ից պահանջելու են սիրիական գործը քննել Հաագայում
Առնվազն 55 երկիր երկուշաբթի ՄԱԿ ԱԽ-ից պահանջելու է սիրիական հակամարտության գործն ուղարկել միջազգային քրեական դատարան` պատերազմական հանցագործությունների շրջանակում հետաքննելու համար:
Պահանջ-նամակը կազմվել է Շվեյցարիայի կողմից, որը մոտ յոթ ամիս ստորագրություններ է հավաքել: 15 անդամից բաղկացած անվտանգության խորհուրդը միակ կառույցն է, որ կարող է գործն ուղարկել դատարան:
ՄԱԿ-ում Շվեյցարիայի առաքելության ներկայացուցիչ Ադրիան Սոլբերգերը «France Press» գործակալությանը հայտնել է, որ նամակը հանձնվելու է երկուշաբթի, սակայն դիվանագիտական այլ աղբյուրներ փոխանցել են, որ նամակի տակ ստորագրել է 55 երկիր, իսկ մյուսները դեռ կարող են միանալ` չնայած քիչ հավանական է, որ նախաձեռնությունը հաջողություն կունենա:
Նամակը ստորագրել են հիմնականում եվրոպական երկրները, ԱՄՆ-ն չի ստորագրել, քանի որ ՄԳԴ-ի անդամ չէ, սակայն աջակցել է նախաձեռնությանը: