.jpg)
Թուրքիայում գրաքննության զոհ է դարձել անգամ Վինի Թուխը
Թուրքիայում գրաքննության նկատմամբ հակվածությունը, կարծես, սահմաններ չունի: Այս մասին գրում է «Al-Monitor» պարբերականը:
«2002 թ.-ից ի վեր՝ իսլամական արմատներ ունեցող Արդարություն և Զարգացում կուսակացությունը հայտարարում է, որ նրանք Թուրքիան դարձրել են «զարգացող ժողովրդավարություն ունեցող» երկիր: Վերջին տարիներին, սակայն, նման ժողովրդավարության ականատես են եղել միայն նրանք, ովքեր ստորագրել են կառավարության կողմից հաստատաված քաղաքական փաստաթղթերի տակ:
Ժողովրդի մյուս հատվածը այդ ժողովրդավարությունը չի տեսնում. մարդիկ քննադատության են ենթարկում Թուրքիայի վարչապետ Էրդողանին: Նրա գործողություններն անվերահսկելի են դարձել: Անցյալ ամիս, օրինակ, վարչապետի հրամանով 30.000 դոլարի չափով տուգանվեց հանրային հեռուստաընկերությունը՝ մահմեդականը կրոնը վիրավորելու մասին դրվագ ներկայացնելու համար:
Թուրքիայում գրաքննության տարբեր ձևեր են ի հայտ եկել: Օրինակ, տարիներ առաջ պետական TRT հեռուստաընկերությունը որոշեց չցուցադրել այլև Վինի Թուխի մասին պատմող մուլտֆիլմը, քանի որ իսլամի կանոնների համաձայն՝ մուլտֆիլմի մյուս հերոսը՝ խոզուկը, անմաքուր է: