Տիգրան Ուրիխանյան- Էդգար Բարսեղյան դատական նիստը հետաձգվեց
14/01/2013 18:16

Տիգրան Ուրիխանյան- Էդգար Բարսեղյան դատական նիստը հետաձգվեց

Այսօր Կենտրոն և Նորք- Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ընդդեմ բլոգեր Էդգար Բարսեղյանի գործով հերթական դատական նիստը:

Էդգար Բարսեղյանի խոսքով, նիստը հետաձգելու պատճառը Տիգրան Ուրիխանյանի` հանրապետությունից բացակայլն էր:

Հիվանդ լինելու պատճառաբանությամբ` դատարանի դահլիճ չի եկել նաև Ուրիխանյանի ներկայացուցիչը.

«Ես չունեմ դատապաշտպան ու պաշտպանվում եմ ինքնուրույն: Մի բան կարող եմ ասել` երբևէ որևէ դեմոտիվատոր սարքելիս նպատակ չեմ ունեցել վիրավորել ինչ-որ մեկին»,- Aysor.am- ի հետ զրույցում ասաց բլոգերը:

Նշենք, որ այս գործով դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 5-ին: 

Նախորդող հրապարակում՝ Ուրիխանյան. Եթե դատավորը այլ որոշում կայացնի, նա դժվար թե կարողանա աշխատել

 

Տիգրան Ուրիխանյան- Էդգար Բարսեղյան դատական նիստը հետաձգվեց