Թողարկվել է նոր հուշադրամ. «Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակ»
14/01/2013 20:06

Թողարկվել է նոր հուշադրամ. «Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակ»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ոսկե հուշադրամ: Այս մասին տեղեկացնում են ԿԲ-ից:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են դիմակներ, որոնք խորհրդանշում են թատրոնը: Դիմակներից ձախ՝ հուշադրամի թողարկման տարեթիվն է՝ «2013»: Ներքևում՝ վարագույրի ֆոնին, անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ», իսկ շրջագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է:

Հուշադրամի դարձերեսին Վահրամ Փափազյանի դիմանկարն է: Ներքևի մասում նշված են «1888» և «1968» տարեթվերը, իսկ աջ և ձախ կողմերում վարագույրի ֆոնին շրջագծով «ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ» մակագրությունն է:

Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամն իր սետիֆիկատով տեղադրված է կաշվե տուփում:
Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը` Անվանական արժեքը 10 000 դրամ, Մետաղը և հարգը ոսկի, 9000, Քաշը 8,6 գ, Տրամագիծը 22,0 մմ, Դրամաշուրթը ատամնավոր, Որակը պրուֆ, Տպաքանակը 1000 հատ:

Թողարկվել է նոր հուշադրամ. «Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակ»