Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում
14/01/2013 09:31

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում

Հայաստանում եղանակը կպայմանավորվի մնացորդային երևույթների ազդեցությամբ: Հանրապետության տարածքում հունվարի 14-ին շրջանների մեծ մասում սպասվում է արևային, առանց տեղումների եղանակ: Միայն հարավ-արևելյան մարզերում հնարավոր է թույլ ձյուն: Հնարավոր է քամի մինչև 20մ/վրկ ուժգնությամբ, բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին սպասվում է մերկասառույց: 

Meteo-tv-ի հաղորդմամբ, Երևանում առաջիկա օրերին կդիտվի արևային եղանակ, տեղումներ չեն սպասվում: Հավանական է մերկասառույցը, հնարավոր է քամի 7-10մ/վ: 

Այս գիշեր սպասվում է  -8-10, ցերեկը 0-2, երեկոյան -4-6 աստիճան ցուրտ: 

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում