.jpg)
Մայրաքաղաքում արված փոփոխությունները երևանցիների 78%-ը գնահատել է դրական
2013 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը անդրադարձավ Մարքեթինգի հայկական ասոցիացիայի և Gallup International Association կազմակերպության կողմից հրապարակված «Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտության արդյունքներին:
Նշենք, որ հետազոտությունների արդյունքների համաձայն, վերջին մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցված երևանցիների 78%-ը գնահատել է դրական:
Քաղաքապետի խոսքերով, սա որքան ուրախալի, նույնքան էլ պարտավորեցնող գնահատական է:
«Նախորդ տարվա մեր ձեռքբերումները նկատելի և գնահատելի էին բնակչության կողմից: 2013 թվականին պետք է կրկնապատկենք մեր աշխատանքները և անենք ավելին` մեր համաքաղաքացիների ակնկալիքներն ու սպասելիքները կյանքի կոչելու համար: Այն ոլորտներում, որտեղ առայժմ կան որոշակի թերություններ, համոզված եմ, որ կկարողանանք վերացնել և արձանագրել դրական աճ»,- ասել է Տարոն Մարգարյանը: