Հալեպի համալսարանում հզոր  պայթյուն է որոտացել
15/01/2013 18:22

Հալեպի համալսարանում հզոր պայթյուն է որոտացել

 Սիրիայի Հալեպ քաղաքի համալսարանում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղում անելով սիրիական հեռուստատեսությանը:

Պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել: Վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Իրավապաշտպան Syrian Observatory for Human Rights կազմակերպությունը հաստատել է պայթյունի փաստը, սակայն կազմակերպիչների մասին տեղեկություններ չի հաղորդել:

Նշենք, որ այս օրերին Հալեպը կիսված է իշխանական զորքերի և ապստամբների միջև: Քաղաքի այն հատվածը, որում գտնվում է համալսարանը, իշխանական զորքերի հսկողության տալ է:

Հալեպի համալսարանում հզոր պայթյուն է որոտացել