«Արաբական գարունը» Մերձավոր Արևելքը աղքատացրել է 225 մլրդ դոլարով
15/01/2013 21:17

«Արաբական գարունը» Մերձավոր Արևելքը աղքատացրել է 225 մլրդ դոլարով

«Ժողովրդավարական հեղափոխությունների» արդյուքնում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների կրած տնտեսական վնասը կազմում է 225 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով BreakingViews -ի կատարած հետազոտություններին:

BreakingViews -ում հաշվել են, որ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի 2010 թվականի կանխատեսումների՝ 2011-2015 թվականներին Եգիպտոսի, Թունիսի և Լիբիայի տնտեսությունները միասին վերցրած կազմելու էին 2.2 տրիլիոն դոլար: Այժմ այդ ցուցանիշն իջել է տասը տոկոսով, որն էլ կազմում է «արաբական գարնան» հիմնական վնասները:

Սակայն լիբանանյան The Daily Star թերթը նշում է, որ BreakingViews-ի հաշվարկները չի կարելի օբյեկտիվ համարել, քանի որ ԱՄՀ-ի կանխատեսումներում հաշվարկված են բոլոր գործոնները, որոնք կարող են ազդել ՀՆԱ-ի անկման վրա, այլ ոչ թե միայն հեղափոխության հետևանքները: 2011 թվականի հոկտեմբերին ԱՄՀ-ն հաշվարկել էր, որ արաբական պետություններին կորուստները կազմել են 55 մլրդ դոլար:

Փարձագետները հստակեցրել են, որ Եմենում տնտեսական վնասը կազմել է ՀՆԱ-ի 5.4 տոկոսը, Թունիսում՝ 5.2, իսկ Եգիպտոսում՝ 4.2 տոկոսը: Մեծ վնասներ են կրել Սիրիան և Լիբիան, որտեղ 2011 թվականի ավարտին տնտեսական վնասները կազմել են համապատասխանաբար 7.7 և 6 մլրդ դոլար: 

«Արաբական գարունը» Մերձավոր Արևելքը աղքատացրել է 225 մլրդ դոլարով