Հայ-թուրքական սահմանի հարցում Օբամային վարչակազմը պետք է ճնշի Թուրքիային
15/01/2013 16:17

Հայ-թուրքական սահմանի հարցում Օբամային վարչակազմը պետք է ճնշի Թուրքիային

Մինչ Արևմուտքն ավելի է խստացնում Իրանի նկատմամբ պատժամիջոցները, իր միակ քրիստոնյա հարևան Հայաստանն այլ մոտեցում է ցուցաբերում Իսլամական Հանրապետության նկատմամբ: Այս մասին գրում է The Hill պարբերականը:

«Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում, որտեղ Արևելքը հանդիպում է Արևմուտքին, Հյուսիսը` Հարավին: Այն գտնվում է իսլամի և քրիստոնեության խաչմերուկում:

Չնայած Լեռնային Ղարաբաղի հարցում հաստատված զինադադարին, Հայաստանը տեխնիկապես պատերազմի մեջ է գտնվում Ադրբեջանի հետ, իսկ Ղարաբաղը 1992-ից ի վեր հայտարարվել է դե-ֆակտո անկախ հանրապետություն. այստեղ իրենց վերահսկողություն են հաստատել հայկական զորքերը: Արդյունքում` ի նշան համերաշխության իր էթնիկ ազգականներին` ադրբեջանցիներին, Թուրքիան փակեց իր սահմանը Հայաստանի հետ:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները լարված են 1915 թվականն տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո, երբ Օսմանյան կայսրությունում ապրող գրեթե 2 միլիոն հայեր ջարդերի և տեղահանությունների միջոցով ոչնչացվել են: Չնայած պատմական վկայությունների և միջազգային ճնշումների` ճանաչել նախորդների կատարած հանցագործությունը, Թուրքիան դեռևս մերժում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-գրում է The Hill-ը:

«Հաշվի առնելով Իրանի` Կովկասում պատմական մրցակցությունը Թուրքիայի և Ռուսաստանի, լարված հարբերությունները Ադրբեջանի հետ, Իրանը վերջերս ավելի է ամրապնդել իր մշակութային, քաղաքական և տնտեսական կապերը Հայաստանի հետ: «Տկարամիտ» Ադրբեջանը այնպես է անում, որ Իրանի համար Հայաստանը դարձել է կարևորագույն լծակ:

Մենք ուսումնասիրել ենք այն հանգամանքը, թե ինչպե՞ս է ստացվում, որ մահմեդական երկրի շահերի հաշվին Իսլամական հանրապետության շահերը համապատասխանում են քրիստոնյա պետության շահերի հետ:

Իրանի խորհրդարանում երկու տեղ հատկացվել է հայ ներակայցուցիչներին: Հյուսիսային Իրանը հարուստ է հայկական հնագույն վանքերով և այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է համաշխարհային ժառանգության ցուցակում, ի տարբերություն Թուրքիայում գտնվող 3000 եկեղեցիների, որոնք 1915թ-ից հետո մշակութային ոչնչացման են ենթարկվել»,- գրում է պարբերականը:

«Ռուսասատանը մնում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը և Հայաստանը նաև ջերմ ու զարգացող հարաբերություններ ունի ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ:

Օբամային վարչակազմը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս անհապաղ և առանց նախապայմանների բացի իր սահմանը Հայաստանի հետ: ԱՄՆ-ն պետք է ընդլայնի իր ջանքերը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի խաղաղ և վճռական ճանապարհով:

Ավելին, ԱՄՆ-ն պետք է աջակցություն ցուցաբերի, որպեսզի Հայաստանն ինտերգրվի տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ծրագրերին` ակտիվացնելով երկկողմ առևտուրը և ներդրումային համաձայնագրերը»,- նշում է The Hill-ը: 

Հայ-թուրքական սահմանի հարցում Օբամային վարչակազմը պետք է ճնշի Թուրքիային