Նախագահական ընտրություններին եզդիները սատարում են գործող նախագահին
15/01/2013 14:16

Նախագահական ընտրություններին եզդիները սատարում են գործող նախագահին

Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը բոլոր եզդիներին կոչ է անում նախագահական ընտրություններին սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանին։

«Մեր ունեցած հաշվարկներով` Հայաստանում ապրում է ավելի քան 60 հազար եզդի, մենք նրանց կոչ ենք անում ընտրել Սերժ Սարգսյանին: Ընդհանրապես ասեմ, մենք միշտ իշխանության կողմն ենք եղել, որովհետև նրանք միշտ մեզ աջակցում են»,- ասաց Ազիզ Թամոյանը` թվարկելով բոլոր այն հաջողությունները, որոնք կապված են հայ ժողովրդի և ղեկավարության հետ:

Ա.Թամոյանը հավաստիացրեց, որ ով էլ երկրում գա իշխանության, իրենք այդ մարդու կողքին են լինելու. «Ազգային փոքրամասնությունները պետք է կանգնեն իշխանավորների կողքին»։

Վերադառնալով նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին աջակցելուն` Ա. Թամոյանը տեղեկացրեց, որ նախօրեին կայացած միության նիստի ժամանակ իրենց բոլոր ներկայացուցիչները համաձայնել են այդ որոշման հետ։
 

Նախագահական ընտրություններին եզդիները սատարում են գործող նախագահին