.jpg)
15/01/2013 19:55
Բրազիլիայի և Ռուսաստանի հավաքականները կհանդիպեն «Ստեմֆորդ Բրիջում»
Բրազիլիայի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև մարտի 25-ին նշանակված ընկերական հանդիպումը կկայանա «Չելսիի» «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23.30-ին:
Հավելենք, որ Անգլիայի հավաքականն իր պատմության մեջ «Ստեմֆորդ Բրիջում» անցկացրել է 4 հանդիպում և բոլորն էլ ավարտել հաղթանակով: