.jpg)
Ավստրիացի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Ավստրիայի ներքին գործերի նախկին նախարար Էռնստ Շտրասերը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է «Газета.Ru» լրատվական գործակալությունը:
Նախկին Նախարարը մեղադրվում էր կոռուպցիայի և կաշառակերության համար: «The Sunday Times» թերթի բրիտանացի լրագրողները տեսագրել էին նրա առաջարկը՝ Եվրախորհրդարանում «որոշակի փոխհատուցման» դիմաց շրջանառության մեջ դնել օրենքի մի նախագիծ:
Շտրասերը, դատավարության ողջ ընթացքում պնդել է, որ ենթադրել է, թե իբր լրագրողները ամերիկյան գաղտնի գործակալներ են, և այդ իսկ պատճառով բանակցություններ է վարել՝ նրանց իրական նպատակները պարզելու համար: