.jpg)
Քաղաքագետ. ՀԱԿ-ում ամեն օր ականներ էին պայթում
Հաշվի առնելով հայաստանյան իրողությունները, հաշվի առնելով այն վարչական ռեսուրսը, որ միշտ գործի է դրվում` պարզ է, որ ընտրությունների ելքը կանխորոշված է: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Գեղամ Նազարյանը:
Նա կարծում է, որ իշխանությունների համար ամենամեծ խնդիրն ընտրողների թվաքանակն է, քանի որ, ըստ նրա, իրականում 600-700 հազար մարդ հազիվ գնա ու մասնակցի ընտրություններին:
«Իշխանությունները նման զարգացման չեն սպասել և պատրաստվել են ավելի կոշտ ընտրապայքարի: Նույնիսկ զարմանում եմ, որ Հրանտ Բագրատյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի նման քաղաքական փորձ ունեցող մարդիկ համաձայնել են մասնակցել այս ներկայացմանը»,- ասաց նա:
Ի պատասխան հարցին, թե ի՞նչ պետք է աներ ընդդիմությունը, որ այս իրավիճակը չառաջանար, քաղաքագետը նկատեց, որ ընդդիմությունն անում էր այն, ինչ պետք է աներ, սակայն. «Այսօր Հայաստանում բարոյալքման խորը մթնոլորտ է: Տեր-Պետրոսյանի մոտ բարդ իրավիճակ էր: Ամեն օր իր մոտ, այսպես ասած, ականներ էին պայթում.... Իսկ ԲՀԿ-ն էլ նոր-նոր ձևավորվող քաղաքական ուժ էր և չէր հասցրել ձևավորել այն քաղաքական թիմը, որը պետք է առաջ տաներ ժողովրդին»: