Դատախազությունում ընտրություններին ընդառաջ աշխատանքային խումբ է ստեղծվել
15/01/2013 18:54

Դատախազությունում ընտրություններին ընդառաջ աշխատանքային խումբ է ստեղծվել

 ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի` 2013թ. հունվարի 14-ի հրամանով դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ: Այս մասին հաղորդում է «Փաստինֆոն»:

Խումբը ստեղծվել է 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ընդունման, գրանցման, քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և միասնական պրակտիկա ապահովելու նպատակով:

Աշխատանքային խմբում ընդգրկված են դատախազության տարբեր վարչությունների և ստորաբաժանումների դատախազներ: Խումբը կուսումնասիրի նաև զանգվածային լրատվության միջոցներում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հրապարակումները, սահմանված կարգով դրանք կուղարկի քննարկման:

Հրամանի կատարման շրջանակներում դատախազության ստորաբաժանումների գործունեությունը կհամակարգի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը:

Դատախազությունում ընտրություններին ընդառաջ աշխատանքային խումբ է ստեղծվել