.jpg)
Համլետ Հարությունյան. Գործող Նախագահը մեծ առավելություն ունի
Առաջիկա նախագահական ընտրություններում հիմնական թեկնածուները ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանի համար 4-ն են՝ Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյանը:Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Համլետ Հարությունյանը:
Ըստ Հարությունյանի՝ պարզ է մի բան, այն անցած ուղին, որն ունի գործող Նախագահը, մյուս թեկնածուներից ոչ մեկը չունի:
«Գործող նախագահը պատերազմի ընթացքում ապացուցեց, որ ոչ միայն աննկուն մարտիկ է, այլ նաև խելացի քաղաքական գործիչ: Այսօր մենք կանգնած ենք պատերազմի սպառնալիքի առաջ, հետևաբար ՀՀ նախագահը պետք է ունենա այդ փորձը, որպեսզի ի վիճակի լինի դիմագրավել»,-ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը:
Պատգամավորը նաև հավելեց, որ գործող Նախագահը մյուս թեկնածուների նկատմամբ մեծ առավելություն ունի, քանի որ մինչ նախագահ դառնալը Սերժ Սարգսյանը պատասխանատու պետական պաշտոններ է զբաղեցրել և արդարացրել է: