.jpg)
Իրանը հույս ունի համապարփակ համաձայնագիր կնքել ԱԷՄԳ-ի հետ
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Թեհրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակաության հետ բանակցությունների ժամանակ ընդգծելու է միջուկային ծրագիր ունենալու իրավունքի ճանաչման անհրաժետշությունը: Խոսնակը նաև հույս է հայտնել, որ Թեհրանում կայանալիք բանակցությունների ժամանակ երկու կողմերը կկարողնան հասնել համապարփակ հանաձայնագրի ստորագրմանը: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
Մեհմանպարաստը նաև ընդգծել է, որ Իրանը պատարաստ է ՄԱԿ-ի միջուկային վերահսկողների հետ «կառուցողական» բանակցությունների՝ հուսալով, որ Իրանի և ԱԷՄԳ-ի համաձայնագիրն ուղղված կլինի նախորդ բանակցությունների ընթացքում ձեռք բերված արդյունքները բարելավելուն:
Նշենք, որ ԱՄԷԳ պատվիրակությունը Թեհրան է ժամանելու հունվարի 16-ին՝ Իրանի միջուկային խնդիրները երկրի պաշտոնական անձնանց հետ քննարկելու համար: Իրանի և ԱՄԷԳ-ի միջև վերջին բանակցությունները տեղի էին ունեցել Թոհրանում՝ 2012 թվականի դեկտեմբերին, որի ժամանակ երկու կողմերը քննարկել էին իրենց համագործակցության հետագա նախագծերը: