Սերժ Սարգսյանը քարոզարշավը միայնակ է վարելու
15/01/2013 09:36

Սերժ Սարգսյանը քարոզարշավը միայնակ է վարելու

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավը սկսելու է հունվարի 22-ին Սյունիքի մարզից:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝  նա որոշել է քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալիս միայնակ բեմ բարձրանալ: Անցյալ ընտրությունների նման քարոզարշավներին մեծ շքախմբով չի մեկնելու»:

Հարցին՝ ինչո՞ւ է Սարգսյանը որոշել միայնակ մասնակցել քարոզարշավին, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Մենք քարոզարշավի ընթացքում կօգտվենք այն մոդելից կամ այն մարտավարական թռուցիկներից, որոնք մշտապես արդյունավետ են եղել: Իսկ քարոզարշավի մարտավարական այլ մանրամասներին թույլ տվեք ձեզ չծանոթացնել: Կարող եմ ասել, որ քարոզարշավը կլինի շատ հետաքրքիր, շատ ամբողջական, իսկ կիզակետում կլինի հանրապետության նախագահը»: 

Սերժ Սարգսյանը քարոզարշավը միայնակ է վարելու