.jpg)
Լեմպարդը մերժել է չինացիներին
«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը չի ընդունել չինական «Գուանչժոու» ակումբի գայթակղիչ առաջարկը, որը 34-ամյա ֆուտբոլիստին առաջարկում էր 2 տարվա պայմանագիր` շաբաթական 250 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձով: Այսինքն` Լեմպարդը հրաժարվել է 2 տարվա ընթացքում շուրջ 20 մլն ֆունտ ստեռլինգ վաստակելու իրական հնարավորությունից:
Հավելենք, որ Լեմպարդի պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ կլրանա ամռանը, իսկ նրա ծառայություններով հետաքրքրվում են «Լոս Անջելես Գելեքսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենթուսը», «Լացիոն», «Մոնակոն», «Ֆիորենտինան» և մի շարք այլ հեղինակավոր ակումբներ: