«Իվանիշվիլիի այցը Երևան կարևոր է տարածաշրջանային զարգացումների համար»
15/01/2013 12:32

«Իվանիշվիլիի այցը Երևան կարևոր է տարածաշրջանային զարգացումների համար»

«Բիձինա Իվանիշվիլիի այցը Երևան շատ կարևոր ազդեցություն կունենա ոչ միայն հայ-վրացական հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանային զարգացոմների վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի սպասվող այցին Երևան` ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նա նշեց, որ վրացական նոր իշխանությունների ձգտումը, բարելավել ռուս-վրացական հարաբերությունները, դրականորեն կանդրադառնան նաև հայ-վրացական հարաբերությունների վրա:

«Վրաստանում տիրող իրավիճակը բավականին փոփոխվել, է և վրաց-ադրբեջանական հարաբերություններում նույնպես կա որոշակի նոր դինամիկա, որը այնքան էլ դրական չէ, և Ադրբեջանում բավականին զգուշավոր են վերաբերվում հայ-վրացական հարաբերություններում վերջին զարգացումներին»,-նշեց Մինասյանը:

Բանախոսը, անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած համաներման գործընթացին, որի արդյունքում ազատ արձակվեցին վրացահայ 3 գործիչներ, ասաց. «Ես հույս ունեմ, որ Իվանիշվիլիի այցից հետո դրական փոփոխություններ տեղի կունենան նաև Վահագն Չախալյանի գործի հետ կապված»:
 

«Իվանիշվիլիի այցը Երևան կարևոր է տարածաշրջանային զարգացումների համար»