Միջպետական նշանակության ավտոճանապարհները և լեռնանցքները բաց են
15/01/2013 18:14

Միջպետական նշանակության ավտոճանապարհները և լեռնանցքները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  ժամը 17.45-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։

Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
 

Միջպետական նշանակության ավտոճանապարհները և լեռնանցքները բաց են