Իրավապաշտպան ՀԿ-ները բաց նամակ են գրել Օբամային` Թուրքիայի հարցով
15/01/2013 20:14

Իրավապաշտպան ՀԿ-ները բաց նամակ են գրել Օբամային` Թուրքիայի հարցով

2013 թվականի հունվարի 10-ին ամերիկյան մի շարք հասարակական կազմակերպություններ ինչպես Foreign Policy Initiative, Freedom House, Project on Middle East Democracy (POMED) և Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունները, բաց նամակ են հղել Բարաք Օբամային, որում խնդրում են ԱՄՆ նախագահին Թուրքիայի վարչապետ Էրդողանի ուշադրությունը հրավիրել այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին: Այս մասին տեղեկանում ենք Foreign Policy Initiative-ի պաշտոնական կայքը:

Նամակը մասնավորապես կոչ է անում առավել մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների ձերբակալումներին, ինչպես նաև` քրդական մտավորականության և քաղաքական ակտիվիստների դեմ իրականացվող հետապնդումներին:

«Վարչապետ Էրդողանը վերջերս իր աջակցությունն էր հայտնել վիրավորանքի և զրպարտության մասին օրենքներին, որը հետագայում կարող է սահմանափակել խոսքի ազատությունը: Կառավարությունը դադրեցրել է, քուրդ փոքրամասնության իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերը, ինչպես նաև` փորձերը` դադարեցնել թուրք-քրդական հակամարտությունը: Հարյուրավոր ռազմական սպաներ, ինչպես նաև` տարբեր գիտնականներ և լրագրողներ ձերբակալվել են և տուգանվել կեղծ վկայությունների հիման վրա»,- ասված է նամակում:

Նամակում նաև ասվում է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները պետք է հիմնված լինեն ոչ միայն ընդհանուր ռազմավարական շահերի, այլև ընդհանուր արժեքների վրա: 

Իրավապաշտպան ՀԿ-ները բաց նամակ են գրել Օբամային` Թուրքիայի հարցով