.jpg)
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով կհավաքվի այս ամիս
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ներկայացուցիչներ մտադիր են հունվարի վերջին քննարկել Սիրիայում ահանգնացող իրավիճակը:
ՌԴ ԱԳՆ փոխնարարար Միխայիլ Բոգդանովը Интерфакс գործակալությանը փոխանցել է, որ հանդիպման ընթացքում Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին ներկայացնելու է Սիրիայի վերաբերյալ նոր զեկույց:
«Հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 25-ին, 26-ին կամ էլ 27-ին, սակայն քիչ հավանական է, որ այն լինի նախարարների մակարդակով»,- ասել է Բոգդանովը՝ նշելով, որ ՄԱԿ-ը ուղիներ է փնտրում Սիրիա նոր դիտորդական առաքելություն ուղերակելու համար: