ԱԻՆ. Ճանապարհները հիմնականում անցանելի են
15/01/2013 21:05

ԱԻՆ. Ճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 20.00-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց: 

ԱԻՆ. Ճանապարհները հիմնականում անցանելի են