Ռունին և Նանին պատրաստ են
15/01/2013 19:31

Ռունին և Նանին պատրաստ են

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Էշլի Յանգի և պաշտպան Նեմանյա Վիդիչի վնասվածքները, որոնք նրանք ստացել էին «Լիվերպուլի» (2:1) հետ հանդիպման ժամանակ, լուրջ չեն: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Այնուամենայնիվ, վերոնշյալ ֆուտբոլիստների մասնակցությունը «Վեստ Հեմի» հետ Անգլիայի գավաթի խաղարկության հանդիպմանը մնում է հարցականի տակ:

Ֆերգյուսոնը նշել է, որ խաղադաշտ կկարողանան դուրս գալ Ուեյն Ռունին և Նանին, իսկ Ջոնի Էվանսը բաց կթողնի խաղը:

Ռունին և Նանին պատրաստ են