Շվեդիայում 100 մեքենաներ միաժամանակ իրար են բախվել
15/01/2013 20:58

Շվեդիայում 100 մեքենաներ միաժամանակ իրար են բախվել

Շվեդիայի հարավում` Հելսինբուրգ քաղաքի մոտակայքում,  իրար են բախվել միանգամից 100 բեռնատար և մարդատար մեքենաներ: Պատահարի արդյունքում երեք մարդ մահացել է, տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Նշվում է, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել վատ տեսանելիության ու մերկասառույցի պատճառով:

«30 տարվա աշխատանքային պրակտիկայի ընթացքում սա իմ տեսած ամենասարսափելի պատահարն է»,- ասել է փրկարար ծառայության աշխատակիցներից մեկը: 

Ձյան առատ տեղումների պատճառով Շվեյցարիայի ողջ տարածքում բազմաթիվ մեծ ու փոքր պատահարներ են եղել, միայն մայրաքաղաքում 33 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը: 

Շվեդիայում 100 մեքենաներ միաժամանակ իրար են բախվել