.jpg)
Սիրիայում մեկ օրում սպանվել է 109 մարդ
Հունվարի 14-ին Սիրիայի տարբեր շրջաններում սպանվել է 109 մարդ, նրանցից 47-ը սպանվել են Դամասկոսի արվարձաններում, 11-ը զինյալներ էին: Այս մասին, ըստ Russia Al youm-ի, հայտնում է Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը:
Դիտորդական խորհուրդը նաև ավելացրել է, որ Հալեպի շրջանում ընդհարումներ են տեղի ունեցել, որի արդյունքում սպանվել է 18 մարդ, այդ թվում՝ 3 զինյալ:
Իրենց հերթին սիրիական պաշտոնական լրատվամիջոցները հայտնում են, որ կառավարական ուժերը հունվարի 14-ին ազատագրել են Դամասկոսի Դարայա շրջանը, որը երկու ամիս շարունակ եղել է զինյալների հսկողության տակ: Ռազմական գործողություններին մասնակցել են Սիրիայի ռազմաօդային ուժերը, որոնք օդից հարվածներ են հասցրել են զինյալ խմբավորումներին: