Ստեղծվելու է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» հիմնադրամ
15/01/2013 19:23

Ստեղծվելու է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» հիմնադրամ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հիմնադրամի հիմնադրմանը մասնակցելու թույլտվություն տալու մասին նախագիծը ներառված է վաղը` հունվարի 16-ին, կառավարության նիստի օրակարգում:

Կառավարությունը ղեկավարվելու է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով, նաև հիմք է ընդունելու ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշմամբ հաստատված «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 8-րդ կետը:
 

Ստեղծվելու է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» հիմնադրամ