.jpg)
Լևոն Զուրաբյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվել
Այսօր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստը, որում չեն քննարկվել կառուցվածքային հարցեր, այլ՝ քննարկվել են ընթացիկ քաղաքական հարցեր:
Նիստում չի քննարկվել նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի պաշտոնանկության հարցը:
Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական հանրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը նախապես հայտարարել էր, որ ինքն այսօրվա նիստում ներկայացնելու է Կոնգրեսի վերափոխման հետ կապված ինչ-որ փաստաթուղթ, որը մասնավորապես վերաբերում էր Զուրաբյանին պաշտոնից հեռացնելուն:
Իր հերթին Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստը բաց է քաղխորհդր բոլոր անդամների համար և ցանկացած հարց կարող էր բարձրացվել: Նշենք, որ Պետրոս Մակեյանը չի մասնակցել ՀԱԿ քաղխորհրդի նիստին:
«Քննարկվել են Կոնգրեսի ռազմավարական և կազմակերպական հարցեր»,- ասաց Լ. Զուրաբյանը: