Եվրաինտեգրումը ՀՀ-ի համար կարևոր ճանապարհ է դեպի քաղաքակիրթ աշխարհ
16/01/2013 14:12

Եվրաինտեգրումը ՀՀ-ի համար կարևոր ճանապարհ է դեպի քաղաքակիրթ աշխարհ

Հստակ ամրագրվել է այն հանգամանքը, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Եվրամիության հետ հարաբերությունները միշտ գերակայող են: Ամփոփելով բրյուսելյան այցը` լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:  

«Մեզ համար, այո, որպես կարևոր առաջնահերթություն ենք դիտարկում եվրաինտեգրումը`  հաշվի առնելով, որ դա մեզ համար կարևոր ճանապարհ է դեպի քաղաքակիրթ աշխարհ»,- ասաց պատգամավորը:

Պատասխանելով  հարցին, թե ամիսներ առաջ Բրյուսելում էր նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով որոշ ոլորտների վերաբերյալ քննադատություն էր հնչեցրել, այս այցի շրջանակում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները չեն քննարկվե՞լ, Ա.Զաքարյանը նշեց, որ այցը պաշտոնական բնույթ էր կրում, այնպես որ նեղ կուսակցական այցերի օրակարգը չի քննարկվել:

 

Եվրաինտեգրումը ՀՀ-ի համար կարևոր ճանապարհ է դեպի քաղաքակիրթ աշխարհ