.jpg)
Դիահերձարանը, որտեղ պահվում է Դեդ Հասանը, շրջապատել են ՊՊԾ աշխատակիցները
Բոտկինսկու դիահերձարանը, որտեղ գտնվում է Դեդ Հասան մականունով Ասլան Ուսոյանի մարմինը, շրջապատել են ՊՊԾ աշխատակիցները, իսկ յուրաքանչյուր մուտքի մոտ երկու ոստիկան է հերթապահում: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:
Ուսոյանի մարմինը նրանք պահելու են մինչև հուղարկավորության պահը:
«Չի բացառվում, որ նրա սպանությունը պատվիրած մարդիկ կարող են հիվանդանոցում սադրանքի դիմել: Դա արվում է անվտանգության նկատառումներով»,- լրատվամիջոցին հայտնել է անվտանգության աշխատակիցներից մեկը:
Ռուսաստանի ՆԳ նախկին նախարար Անատոլի Կուլիկովը հայտնել է, որ Դեդ Հասանի սպանությունը հերթական հեղաշրջման արդյունքն է, ազատության մեջ են հայտնվել 1990-ական թթ. բանտում հայտնված մարդիկ, որոնք իրենց բաժինն են պահանջում:
Դեդ Հասանի վրա կրակել են բնակելի շենքի տանիքից: Դիպուկահարը ուղիղ նրա գլխին է կրակել: Ա. Ուսոյանը որոշ ժամանակ դեռ ողջ է եղել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: