Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին
16/01/2013 16:52

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկտվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը: Ընդունելության ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին և արտաքին քաղաքականությանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
 

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին