«Direct Press». Տնային գործեր կատարելը կանխում է կրծքի քաղցկեղը
16/01/2013 20:26

«Direct Press». Տնային գործեր կատարելը կանխում է կրծքի քաղցկեղը

Բրիտանացի գիտնակաները, հետազոտելով քաղցկեղային հիվանդությունները բացահայտել են, որ ամենօրյա տնային աշխատանքը շատ օգտակար է կանանց առողջության համար: Այս մասին հաղորդում է «Direct Press» լրատվական գործակալությունը:

Լվացքը, խոհարարությունը, մաքրությունը ոչ միայն տունը կարգի բերելու միջոց են, այլև տարբերակ՝ կանխելու կրծքի քաղցկեղի գոյացության հավանականությունը, որը ավելի տարածված է կանանց շրջանում:

Ուսումնասիրությունների արդյունքում փորձագետները պարզել են, որ կանայք, ովքեր օրվա մեջ 6 ժամ զբաղվում են տնային աշխատանքերով, 13 տոկոսով ավելի քիչ են ձեռք բերում կրծքի քաղցկեղ: Ուսումնասիրությունների արդյունքում նաև պարզ է դարձել, որ ֆիզիկական վարժությունները և ակտիվ կենսակերպը նվազեցնում են նաև աղիների քաղցկեղի առաջացման վտանգը:

Առողջությունը պահպանելու համար պետք է շաբաթական 150 րոպե ֆիզիկական վարժություններ կատարել:

 

«Direct Press». Տնային գործեր կատարելը կանխում է կրծքի քաղցկեղը