.jpg)
Արտո Թունջբոյաջյանը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և սփյուռքահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանինի հանդիպման ընթացքում ներկայացվեց նախարարության մշակութային և հասարակական գործունեությունը Սփյուռքում և Հայաստանում: Այս մասին հայտնում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը:
Նա մասնավորապես կարևորեց Արվեստի դպրոցի ստեղծման իր գաղափարն ու դրա նշանակությունը:
Նախարարը, բարձր գնահատելով երաժշտի գործունեությունը Սփյուռքում, ներկայացրեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության հիմնական ուղղվածությունն ու նպատակները, մասնավորապես առանձնացրեց հայապահպանության, Սփյուռքում հայկական ներուժի բացահայտման և ի նպաստ հայրենիքի օգտագործման, հայրենադարձության ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև, հայկական սփյուռքի հիմնախնդիրները բացահայտելուն և գնահատելուն միտված հետազոտությունները:
Հանդիպման ընթացքում Սփյուռքում առկա հայապահպանության, լեզվի ու մշակույթի քարոզչությանն ուղղված միջոցառումների շրջանակներում համագործակցության վերաբերյալ մտքեր փոխանակվեցին: Կարևորվեց հատկապես երիտասարդության շրջանում հայրենաճանաչողությանը միտված ծրագրերի իրականացումը: