.jpg)
Հստակեցվում է հոգեբուժարաններում բուժվողների իրավունքները
Գործադիրը քննության է առել «Հոգեբուժական օգնության մասին» և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանը և Դավիթ Հարությունյանը։
Նրանք առաջարկում են հստակեցնել հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների` մասնավորապես, պետության կողմից երաշխավորված իրավական հարցերով օժանդակություն ստանալու մեխանիզմները։ Փաթեթի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չի ներկայացրել։